ԵՄ-ն երկարաձգել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները
Եվրոպական Միությունը մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները` Արևելյան Միջերկրական ծովում հորատման չարտոնված գործունեության համար։ Սահմանափակումները գործելու են մինչև 2021 թբականի նոյեմբերի 12-ը։ kommersant.ru-ի հաղորդմամբ, ներկայումս երկու անձի նկատմամբ կիրառվում են պատժամիջոցները, նրանց անունները չեն հաղորդվում:
Պատժամիջոցները ներառում են ԵՄ այցելության արգելք և ֆիզիկական, իրավաբանական անձանց ակտիվների սառեցում։ Բացի այդ, ԵՄ-ից ֆիզիկական և իրավաբանական անձանց արգելվում է այդ անձանց միջոցներ տրամադրել: