Սամցխե-Ջավախքում մեկ օրում գրանցվել է կորոնավարակի 55 դեպք
Նոյեմբերի 5-ին, Սամցխե-Ջավախքում գրանցվել է կորոնավարակի 55 դեպք, որից 2-ը՝ Ախալքալաքում։ Jnews-ը գրում է, որ Վրաստանում նոր կորոնավարակի առաջին հաստատված դեպքից մինչև օրս Ախալքալաքում կատարվել է 2000-ից ավելի թեստավորում, որից 1851-ը թեստավորվել է Հանրային առողջապահության կենտրոնում, իսկ 300-ից ավելին Ախալքալաքի հիվանդանոցում։
Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Ավետ Տոնականյանը հայտնել է, որ վերջին երեք օրվա ընթացքում 143 մարդ է թեստավորվել, նոյեմբերի 5-ին՝ 63 հոգի, 4-ին՝ 22 և 3-ին՝ 58։
Ախալքալաքի հոսպիտալում ընդհանուր առմամբ կատարվել է 300-ից ավելի թեստավորում, իսկ վերջին երեք օրվա ընթացքում՝ 120, որից 12-ի պատասխանը դրական է եղել։ Չնայած վիճակագրությանը՝ բնակիչները մշտապես բողոքում են, որ ցանկություն ունեն թեստ հանձնելու, սակայն նրանցից թեստ չեն վերցնում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա