Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 775 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 775 նոր դեպք: Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործող օպերատիվ շտաբի ղեկավար Ալեքսանդրե Խոջևանիշվիլին՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին, գրում է վրացական Առաջին ալիքը։
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 51 993 դեպք: Ապաքինվել է ևս 3 560 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 33 459: Այս պահին երկրում կա կորոնավիրուսի 37 019 ակտիվ դեպք:
Կորոնավիրուսից մահացել է ևս 22 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 423:
Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 401 դեպք, ապաքինվել՝ 2 289 պացիենտ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան