Հրետակոծվել է Տիգրանակերտի հնագիտական ճամբարը
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել և հրետակոծել են Տիգրանակերտի հնագիտական ճամբարը: ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը նշում է՝ այս քայլով Ադրբեջանը մեկ անգամ ևս կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը, ինչպես նաև ՄԱԿ-ի և Եվրոպայի Խորհրդի շրջանակներում իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները:
«Ընդգծելով, որ մշակութային ժառանգության վայրերի միտումնավոր ոչնչացումը պատերազմի ընթացքում իրականացվող հանցագործություն է, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական վանդալիզմի հերթական այս դրսևորումը և կրկին միջազգային կառույցների, այդ թվում` «ՅՈՒՆԵՍԿՕ–ի և մշակութային արժեքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային այլ կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրում կատարվածի վրա` կոչ անելով վճռականորեն և խստագույնս դատապարտել ադրբեջանական շարունակական ագրեսիան, որի պատճառով հայկական մշակութային ժառանգությունը մեծապես վտանգված է և կանգնած է ոչնչացման առաջ»,- նշված է ԿԳՄՍ նախարարության հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Հնագետ. Դժվար է ասել՝ Տիգրանակերտի պեղածո հատվածների առանձին մասերում իրավիճակն ինչպիսինն է
- Տիգրանակերտյան նոր բացահայտումներ
- Եվս մի կարևոր գյուտ Տիգրանակերտի 2018 թ. պեղումներից. Համլետ Պետրոսյան
- Տիգրանակերտում հայտնաբերվել են անտիկ ժամանակաշրջանից կարասային թաղումներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան