2021թ-ի բյուջեով մարզերին կհատկացվի 65 մլրդ դրամի դոտացիա
Ֆինանսների նախարար Արտոմ Ջանջուղազյանը 2021 թվականի պետական բյուջեի խորհրդարանական քննարկումների ժամանակ պատգամավորներին հայտնեց, որ հաջորդ տարի բյուջեով մարզերին կհատկացվի 65 մլրդ դրամի դոտացիա:
Նախարարի խոսքով, դոտացիայի հաշվարկը կատարվել է գործող օրենսդրության շրջանակներում և նույն կերպ էլ բյուջետային բաշխում է իրականացվել մարզպետարանների միջև:
Ատոմ Ջանջուղազյանը շեշտեց, որ մարզպետարնների ֆինանսական հատկացումները կատարվել են ըստ հաստիքների տեսակի ու քանակի՝ հաշվարկած պաշտոնական դրույքաչափերի և աշխատանքի պայմանները ապահովելու համար անհրաժեշտ միջոցների:
Ֆինանսների նախարարը հայտնեց, որ Արարատի մարզպետարանի համար 2021 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 281 մլն դրամ՝ 129 հաստիքային միավորի համար:
Ըստ նախարարի, մարզպետարանում ունեցած 124 հաստիքի համար Արմավիրին կհատկացվի 588 մլն դրամ, իսկ Գեղարքունիքի մարզպետարանին, որն ունի 180 հաստիքային միավոր, կտրամադրվի 785 մլն դրամ:
Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ 133 հաստիքային միավոր ունեցող Լոռու և Կոտայքի մարզպետարաններին կհատկացվեն համապատասխանաբար 654 մլն և 621 մլն դրամ:
«Շիրակի մարզպետարանին, որն ունի 159 հաստիք, կտրամադրվի 701 մլն դրամ, իսկ Սյունիքի մարզպետարանին կտրվի 610 մլն դրամ՝ 138 հաստիքային միավորի համար»,- հայտնեց Ատոմ Ջանջուղազյանը:
Նախարարի հրապարակած տվյալներով Վայոց Ձորի մարզին նախատեսված է տրամադրել 454 մլն դրամ (87հաստիք), իսկ Տավուշի մարզպետարանի 108 հաստիքային միավորի համար հատկացվելու է 581 մլն դրամ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան