Թուրքական հեռուստաալիքը «Ադրբեջանը հարձակվում է քաղաքացիական անձանց վրա» լուսագրի հեղինակին ազատել է աշխատանքից
Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության պետական ընկերությունը (TRT), ուղիղ եթերում ներկայացնելով պատերազմական վերջին զարգացումներն Արցախում, սկանդալային վրիպում էր թույլ տվել՝ շեղվելով թուրք-ադրբեջանական քարոզչական կեղծիքից։
Ռեպորտաժի ժամանակ էկրանին հայտնված գլխագրում թուրքերեն նշված էր եղել. «Ադրբեջանը հարձակվում է քաղաքացիական անձանց վրա» /Azerbaycan sivillere saldırıyor/։
Նշյալ դրվագը մեծ աղմուկ էր բարձրացրել թուրքական մամուլում և սոցցանցերում։
«Էրմենիհաբերը» գրում է, որ հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել կատարվածի առնչությամբ և փորձել շտկել «սխալը»՝ հեռացնելով լուսագիրը պատրաստած աշխատակցին։
Հեռուստաընկերության տարածած հայտարարությունում նաև նշվում է, որ եթերից հետո անմիջապես ուղղել են լուսագիրը։
Սոցիալական կայքերում թուրք օգտատերերն իրենց վրդովմունքն էին հայտնել՝ այդ դիպվածը համարելով «խայտառակություն»։ Դեպքի առնչությամբ թուրք օգտատերերը հիշեցրել են նաև պետական հեռուստաընկերության կողմից նախկինում ևս թույլ տրված նմանատիպ «սխալները»։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքական հեռուստաալիքը ներկայացրել է ճշմարտությունը. Ադրբեջանը հարձակվում է քաղաքացիական անձանց վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան