«Մատ տեռորին». Լևոն Արոնյանը խաղային սեանս կանցկացնի Արցախի ու Հայաստանի երեխաների հետ
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը և Մանուել Պետրոսյանը միաժամանակյա խաղի սեանս կանցկացնեն Արցախից և Հայաստանից ընտրված 20 տաղանդավոր երեխաների հետ։ Այս մասի տեղեկանում ենք Լևոն Արոնյանի ֆեյսբուքյան էջից։
«Նոյեմբերի 8-ին, ժամը 13։00-ին հրավիրում եմ բոլորիդ Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, որտեղ կկայանա «Մատ տեռորին» խորագրով բարեգործական միջոցառում։ Միջոցառման ընթացքում ես և գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը կանցկացնենք միաժամանակյա խաղի սեանս՝ Արցախից և Հայաստանից ընտրված 20 տաղանդավոր երեխաների հետ։
Դրանից բացի, կանցկացվի մայրիկիս՝ Սեդա Արոնովայի հեղինակած «Լևոն Արոնյան» գրքի անվանական ստորոգրումն ու վաճառքը, որից ստացված հասույթն ամբողջությամբ կփոխանցվի Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամին։ Միասին աջակցենք մեր ազգի պայքարին ահաբեկչության դեմ։ Ուրախ կլինեմ տեսնել բոլորիդ»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները