ԱՄՆ-ում հետընտրական զարգացումները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմն ակտիվացնում է իր գործունեությունը իրավական դաշտում՝ մի շարք նահանգներում վիճարկելով ձայների հաշվարկի ընթացքը այն բանից հետո, երբ դեմոկրատների թեկնածու Բայդենը ձայների թվով անցավ առաջ մի շարք կարևոր նահանգներում։ Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»։
Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենն այս պահին ավելի մոտ է հաղթանակին ու 270 ձայներ հավաքելուն, քան նախագահ Դոնալդ Թրամփը: Իր ելույթում նա համբերության և հանդարտության կոչեր հնչեցրեց:
Իր հերթին նախագահ Թրամփը դեմոկրատներին մեղադրեց ընտրակեղծիքների ու ճնշումների մեջ՝պնդելով, որ նրանք գողանում են իր հաղթանակը: ՛՛Օրինական ձայների հաշվարկով ես հեշտությամբ հաղթել եմ՛՛,- հայտարարել է նախագահը՝ նշելով, որ անօրինական ձայների հաշվարկի միջոցով դեմոկրատները փորձում են գողանալ ընտրությունները: Սակայն որևէ ապացույց Թրամփի թիմն այս կապակցությամբ դեռևս չի ներկայացրել:
Նախագահ Թրամփի թիմը հիմքեր է նախապատրաստում ընտրությունները վիճարկելու համար: Արդեն իսկ հայցեր են ներկայացվել Նևադա, Միչիգան, Ջորջիա և Փենսիլվանիա նահանգներում ընթացող ձայների հաշվարկների մասին: Փենսիլվանիայում դատարանը որոշում է կայացրել ի օգուտ Թրամփի թիմի՝ թույլ տալով դիտորդներին դիտարկել ձայների հաշվարկը Ֆիլադելֆիայում, իսկ Միչիգանում ձայների հաշվարկը դադարեցնելու հայցը մերժվեց: Մերժվեց նաև Ջորջիա նահանգում մեկ այլ հայց, որը մեղադրում էր ընտրական հանձնաժողովի անդամներին անվավեր քվեաթերթիկները վավերների հետ խառնելու մեջ: Իսկ Նևադայում Թրամփի թիմը դիմել է դատարան՝ առանց ապացույցների պնդելով, որ քվերակությանը մասնակցել են հազարավոր քաղաքացիներ, ովքեր չեն հանդիսանում նահանգի բնակիչներ:
Բայդենի թիմը դատական այս հայցերը որակել է որպես ձախողված թիմի ռազմավարություն, որն ընդամենը փորձ է հետաձգել անխուսափելի պարտությունը: Նրանք վստահ են իրենց հաղթանակում:
Այժմ բոլորի հայացքներն ուղղված են դեպի Փենսիլվանիա և Ջորջիա նահանգներ, որտեղ նախկին փոխնախագահ Բայդենն առաջ է անցել նախագահ Թրամփից: Ջորջիայի իշխանությոնները չեն բացառել ձայների վերահաշվարկի հնարավորությունը, քանի որ տարբերությունը չափազանց փոքր է: Հաջողությանը հասնելու համար նախագահ Թրամփին այժմ անհրաժեշտ է հաղթանակ տանել երկու այդ նահանգներում, մինչդեռ Բայդենը կարող է հաղթել առանց որևէ նոր հաղթանակի, եթե Արիզոնայում և Նևադայում պահպանվեն իր առաջատար դիրքերը:
Հարակից հրապարակումներ`
- Բայդենը Թրամփից առաջ անցավ առանցքային Ջորջիա նահանգում, որը կարող է ապահովել նրա հաղթանակը
- Սուրեն Սարգսյան. Նման պայմաններում Թրամփի հաղթանակը ուղղակի հերոսություն կլիներ
- Դադարեցրեք հաշվարկը․Թրամփ
- Սուրեն Սարգսյան. ԱՄՆ այս ընտրությունները բացառիկ են
- Սուրեն Սարգսյան. ԱՄՆ-ում ընտրությունների մեկնարկը տրված է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին