Ավստրիան փակում է «արմատական մզկիթները»
Ավստրիական ոստիկանությունը շարունակում է որոնել վիեննական հրաձիգի հավանական հանցակիցներին և գաղափարական ոգեշնչողներին: Ութ մարդ կալանքի տակ է: Նրանք կասկածվում են նոյեմբերի 2-ին ահաբեկչությունը նախապատրաստելու մեջ հանցագործին օժանդակելու մեջ: Նրանցից չորսն արդեն դատապարտվել են ահաբեկչության հոդվածներով:
Եվրանյուզը գրում է, որ ուրբաթ օրը իշխանությունները կարգադրել են փակել մզկիթները, որոնք դավանում են արմատական գաղափարներ: Պատճառներից մեկը հակահետախուզության տվյալներն են: Նրանց խոսքով, Կույտիմ Ֆեյսուլայը պարբերաբար այցելում էր մայրաքաղաքի երկու մզկիթ: Ենթադրվում է, որ այս այցերը նպաստել են նրա հայացքների արմատականացմանը:
20-ամյա Կույտիմ Ֆեյսուլայը ծնունդով Հյուսիսային Մակեդոնիայից էր, ուներ նաև Ավստրիայի քաղաքացիություն։ Նա դատապարտվել էր Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու փորձ կատարելու մեջ և վաղաժամ ազատ էր արձակվել անցյալ տարվա սկզբին: Երկուշաբթի օրը նա կրակ էր բացել Վիեննայի կենտրոնում ՝ սպանելով չորս մարդու, վիրավորելով ավելի քան 20 մարդ։ Ոստիկանությունը կրակել էր նրան։
Հարակից հրապարակումներ`
- Ավստրիայի կանցլերը Եվրոպային կոչ է արել ստեղծել դաշինք ընդդեմ ահաբեկչության
- Փաշինյան․ Մեր աղոթքները Ավստրիայի ժողովրդի հետ են
- Վիեննայի ահաբեկիչը եղել է ԻԼԻՊ-ի համակիր․ Ավստրիայի ՆԳՆ
- Ջիհադիստները հայտարարել են Վիեննայում հարձակմանը մասնակցություն ունենալու մասին
- Վիեննայի կենտրոնում գտնվող սինագոգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 7 մարդ է զոհվել
- Ավստրիայի կանցլեր․ Դատապարտում եմ Էրդողանի վիրավորանքները նախագահ Մակրոնի հասցեին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա