Հակառակորդ նոր ուժեր և միջոցներ ներգրավելով շարունակում է Շուշիի գրավման իր ցանկության իրագործելու պլանները. Արծրուն Հովհաննիսյան
«Շուշիի հարակից տարածքներում, բուն քաղաքի մոտակայքում, ճանապարհների ուղղությամբ թշնամուն հաջողվել է մոտենալ և մարտերը չեն դադարում գիշեր թե ցերեկ»,-միասնական տեղեկատվական շտաբում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննսիյանը։
Նա նշեց, որ երեկ ինքը նշել էր, որ մենք պաշտպանեցինք Շուշին, բայց հակառակորդ նոր ուժեր և միջոցներ ներգրավելով շարունակում է Շուշիի գրավման իր ցանկության իրագործման պլանները:
«Այս պահին մեր զորքը համառորեն դիմադրում է՝ թևերին, թիկունքին, կապուղիներին հասցնելով զգալի կորուստներ, բայց մարտերը համառ են ուշարունակկան»,- նկատեց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, ծանր մարտեր են ընթանում, որպեսզի Շուշին դիմակայի, մնա կանգուն և արդեն երրորդ օրն են շարունակվում են այս մարտերը:
Հովհաննիսյանը հայտեց, որ մարտեր են ընթանում նաև Շուշիին մոտեցող ուղղություններում Քարինտակի, Լիասգորի և այլ հատվածներում:
«Երբ այս ծանր մարտերն ընթանում են, և Շուշին պայքարում է մինչև վերջ, հայ զորականը պայքարում է մինչև վերջ՝ մեր բոլորիս պարտքն է հավատալ հայ զինվորականին, վստահել հայ զինվորականին և այս պահին տեղին չեն որևէ տեսակի այլ դիտարկումները, խուճապային տրամադրությունները, տարհանման, նահանջի մասին մտքերն ու խոսակցությունները: Ոչինչ, մենք դիմադրում ենք և դիմադրում ենք հերոսաբար: Եթե անգամ նահանջում ենք, ապա զորքը պետք է պահի իր մարտունակությունը, որպեսզի իր իր հաղթանակները կարողանա կռել»,-հայտնեց ՊՆ ներկայացուցիչը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում