Կարեն Բեքարյան. Անհրաժեշտ է ռազմական և դիվանագիտական բեկում՝ շտապ և հուժկու
ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը գրում է.
«Անհրաժեշտ է բեկում, և բեկումը հնարավոր է:
1. Բանակին ոչ մեկը չպետք է խանգարի՝ ոչ վերևից, ոչ կողքից, ոչ ներքևից:
2. Հասարակությունը և քաղաքական ուժերը պետք է համախմբվեն բանակի շուրջ:
3. Արտաքին աշխարհի հետ առնչությունները պետք է լիազորվեն յուրաքանչյուր ուղղության համար վստահելի և ընկալելի անհատների համակարգված խմբի՝ դիվանագիտական, փորձագիտական և ակադեմիական ողջ ներուժը պետք է իր նպաստը բերի դիվանագիտական ճակատում բեկում ապահովելուն:
4. Վերը նշված կետերը պետք է իրականացվեն անհապաղ, խոչընդոտները պետք է վերացվեն:
Անհրաժեշտ է ռազմական և դիվանագիտական բեկում՝ շտապ և հուժկու…
Աստված պահապան մեր բանակին, մեր իրական նվիրյալներին, մեր երկու պետություններին և ժողովրդին...»։
Հարակից հրապարակումներ`
- Իշխան Սաղաթելյան. Հայաստանի ու Արցախի իշխանությունների գործողություններն անբացատրելի են
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Սիրելի ընկերներ, իմացեք՝ Շուշիում ամեն բան վերահսկողության տակ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան