Արծրուն Հովհաննիսյանը պատասխանում է իր գրառման մասին հարցին
«Դուք ստանում եք այս կամ այն տեղեկատվությունը ծանոթներից կամ բարեկամներից առանձին ճակատի մասին, որտեղ կարող է լինել ծանր դրություն՝ նահանջ և կորուստներ և դրանով սկսում եք ամփոփիչ տվյալներ ներկայացնել, իսկ մենք օրվա ընթացքում տեղեկություն ենք ստանում 1000 կմ ճակատից և այդ տեղեկություններից ամփոփում ենք ընդհանուր իրավիճակը»,- այսօր հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ նկատելով, որ սոցիալական ցանցում շատ է տեսնում նույնիսկ իրեն մեղադրող գնահատականներ, որ ռազմաճակատի առանձին հատվածի, առանձին իրավիճակները չեն ներկայացվում:
Նրա խոսքով, եթե այդ տրամաբանությանը հետևեն, բարդ իրավիճակում շեշտադրումը դնեն միայն դրա վրա, ապա չեն կարող պատասխանել մյուս բոլոր ուղղություններով առավոտնից երեկո հերոսաբար դիմադրած, հակառակորդին հետ շպրտած ու դիրքեր բարելաված ստորավբաժանումների զինվորներին և հրամանատարներին.
«Չէ որ լավ օրինակների վրա պետք է հիմնվել զորքի մարտունակությունը, կառավարումը պահպանելու համար, որպեսզի կարողանանք հաղթանակներ կռել»:
Panorama.am-ի հարցին, թե օրվա ընթացքում խուճապի չմատնվելու մասին իր հայտարարությունն ինչով էր պայամանավորված՝ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Իմ այդ հայտարարությունը կապված էր տարբեր տեսակի խուճապային տրամադրությունների հետ, որը որ մեզ չի սազում, անկեղծ ասած, և ես ձեզ խնդրում եմ՝ սա մեր գոյության պայքարն է, մեր անհաջողությունները, կորուստները, նահանջները մեզ չպետք է կոտրեն, մենք մինչև վերջ պետք է դիմադրենք, որովհետև հաղթանակը մերն է լինելու, որովհետև մենք մեր տունն ենք պահում, մենք մեզ ենք պահում՝ մեր տեսակը»:
Անդրադառնալով Հադրութի կորուստի մասին լուրերին՝ Հովհաննիսյանը նկատեց, որ քանի դեռ այնտեղ մեր զինված ուժերն կռիվ են տալիս, չպետք է խոսել կորուստի մասին:
ՊՆ ներկայացուցիչը խնդրեց զգուշավորություն դրսևորել պատերազմի ժամանակ և առանձին պատկերացումը չներկայացնել վերջին ճշմարտություն՝ առավել ևս չնշել այնպիսի բաներ, որոնցից ՀՀ և Արցախի Հանրապետության անվտանգությունը կարող է տուժել:
Մեջբերենք Արծրուն Հովհաննիսյանի գրառումը, որի հետ էր կապված մեր հարցը.
«Ոչ մի կորուստ, ոչ մի նահանջ դեռ պարտություն չէ, ամեն ինչ կորցրած չէ եթե գիտակցությունդ պայքարում է։ Շուշիի շրջակայքում մարտերը շարունակվում են։
Վերջ տվեք անհարկի քննարկումներին»։
Հարակից հրապարակումներ`
- Մարտունու ուղղությամբ կորցնելով մեկ երկու զրահատեխնիկա՝ թշնամին հետ է շպրտվել. Արծրուն Հովհաննիսյան
- Հակառակորդ նոր ուժեր և միջոցներ ներգրավելով շարունակում է Շուշիի գրավման իր ցանկության իրագործելու պլանները. Արծրուն Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին