Համլետ Պետրոսյան. Այս պահին չենք կարող ճշգրիտ ասել, թե Տիգրանակերտի հուշարձանում ինչ վիճակ է
Ադրբեջանի կողմից պարբերաբար թիրախավորվում ու հրթիռակոծվում է Տիգրանակերտի հնագիտական ճամբարը, մշակութային հուշարձանն ակտիվ ռազմական գործողությունների գոտում է։ Տիգրանակերտի պեղումներն իրականացնող արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ Տիգրանակերտի տարածքը՝ մոտ 4 կմ, անընդհատ հրետակոծվում է, այս պահին չի կարող ճշգրիտ ասել, թե որ տեղամասում ինչ վիճակ է։
«Տեղեկությունն այսպիսինն է. ամբողջ Տիգրանակերտը, որը սարի վրա է, հրետակոծվում է։ Այն շատ լավ երևում է հեռվից։ Մեր հանգրվանը, որը նույնպես հուշարձանի տարածքում է՝ թանգարանից, Տիգրանի կառուցած պարիսպներից մոտ 200 մետր է հեռու, հրետակոծվել է, քարուքանդ է եղել։ Հիմա չգիտենք, թե ինչ իրավիճակ է մնացած տեղամասերում։ Միայն ենթադրում ենք, որ հաստատ վնասներ կան, քանի որ սարն անընդհատ հրետակոծվում է։ Հիմա հնարավոր չէ հուշարձանի հիմնական հատվածներն ուսումնասիրել, գնահատել»,- ասաց հնագետը։
Հ. Պետրոսյանը նշեց, որ մոնիտորինգի խումբ ունեն, թիմի անդամներին հաջողվել է գնալ, տեսնել, լուսանկարել։ Նրա խոսքով, եթե վնասված լինի Տիգրանակերտի՝ արդեն իրենց կողմից պեղված թաղամասերը, եկեղեցին քարուքանդ եկած լինի, հազիվ թե հնարավոր լինի վերականգնել, եթե պարիսպի որոշ հատված, միգուցե հնարավոր լինի։
Հ. Պետրոսյանն ընդգծեց, որ Ադրբեջանին շատ լավ հայտնի է, թե այդ տարածքում ինչ կա, Ադրբեջանի ակադեմիան, Ազգային անվտանգությունը տարին մի քանի անգամ անդրադառնում են հայ հնագետների կողմից կատարվող պեղումներին, այսինքն՝ ամեն ինչ լավ գիտեն, այնպես չէ, որ անհայտ տեղ է, ռազմական օբյեկտ է, իրենք էլ կրակում են։
Նա ասաց, որ Ադրբեջանը չունի քաղաքակրթական այն մակարդակը, որպեսզի հասկանա, տարբերակի մշակույթը, ամեն ինչ ոչնչացնում է։
Մշակութաբանը որևէ հույս չի կապում միջազգային մշակութային, հումանիստական կազմակերպությունների հետ, որոնք կարող են կանգնեցնել Ադրբեջանի կողմից մշակութային հուշարձանների ոչնչացումը։
«Եթե մարդկանց տոտալ բնաջնջում են, որևէ մեկը դրա համար չի անհանգստանում, ի՞նչ պետք է ասի ՅՈՒՆԵՍԿՕ-ն։ Ըստ էության, ադրբեջանական ագրեսիան շատ ավելի տոտալ մի բան է, քան զուտ մշակութային բաղադրիչը դրա մեջ»,- նշեց Համլետ Պետրոսյանը։
Լուսանկարները՝ Համլետ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
- Հրետակոծվել է Տիգրանակերտի հնագիտական ճամբարը
- Հնագետ. Դժվար է ասել՝ Տիգրանակերտի պեղածո հատվածների առանձին մասերում իրավիճակն ինչպիսինն է
- Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը դատապարտում է Սուրբ Ղազանչեցոցի թիրախավորումը
- «Կռունկը»՝ հրետակոծված Սուրբ Ղազանչեցոցում
- Ադրբեջանի համար տեսանելի է եղել, որ հարվածում են Ղազանչեցոց եկեղեցուն
- Մայր Աթոռը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի Ս․Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորումը
- Երկու անգամ հարվածեցին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն․Վ․Պողոսյան
- Թշնամին հարվածել է Ղազանչեցոց եկեղուցուն
- Տիգրանակերտյան նոր բացահայտումներ
- Եվս մի կարևոր գյուտ Տիգրանակերտի 2018 թ. պեղումներից. Համլետ Պետրոսյան
- Տիգրանակերտի կերպարի որոշակի կարևոր կետեր արդեն բացահայտված են. Հ. Պետրոսյան
- Տիգրանակերտում այս տարվա պեղումներն ավարտվել են
- Տիգրանակերտում պեղումները վերսկսվել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան