Մարտունու ուղղությամբ կորցնելով մեկ երկու զրահատեխնիկա՝ թշնամին հետ է շպրտվել. Արծրուն Հովհաննիսյան
«Մարտունու ուղղությամբ թշնամին փորձել է զրահատեխնիկայի աջակցությամբ հարձակում իրականացնել և, կորցնելով մեկ երկու զրահատեխնիկա, հետ է շպրտվել ելման բնագծեր, թողնելով դիակներ»,- Միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով Շուշիից բացի մյուս ուղղություններով ընթացող ռազմական գործողությունները:
Հովհաննիսյանի խոսքով, Բերձորից հարավ մարտերի ժամանակ թշնամին փորձել է մի քանի անգամ առաջ գալ, չի կարողացել, կորուստներ է կրել և հայկական ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի բարելավում իրականացնել այդ ուղղությամբ:
Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ այլ ուղղություններով ակտիվ մարտական գործողություններ չեն եղել, բայց ողջ օրը և´ դիրքերի, և´ բնակավայրերի ուղղությամբ իրականացվել են հրետակոծություններ, որոնք չեն եղել մեծ մասշտաբի:
«Այս րոպեին էլ մեր զորքերը Շուշիի համար պայքարում են, և մեր բոլորի պարտքն է վճռականորեն վստահել ու հավատալ մեր զորքերին, որպեսզի Շուշին մնա կանգուն»,-եզրափակեց Արծրուն Հովհաննիսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հակառակորդ նոր ուժեր և միջոցներ ներգրավելով շարունակում է Շուշիի գրավման իր ցանկության իրագործելու պլանները. Արծրուն Հովհաննիսյան
- Արծրուն Հովհաննիսյան. Շուշիից հարավ մեր զորքերը հաջողություններ ունեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան