ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերին վերաբերող նախաձեռնություններին մշտապես աջակցող Բրեդ Շերմանը վերընտրվել է
Նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հեռախոսազրուց է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱՄն-ում ՀՀ դեսպանությունը։
Դեսպանը շնորհավորել է Բ․ Շերմանին ներկայացուցիչների պալատի անդամ վերընտրվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Կոնգրեսում հայկական հարցերին վերաբերող նախաձեռնություններին մշտապես աջակցելու համար։
Հեռախոսազրույցի ընթացքում Վարուժան Ներսեսյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի, ռազմական գործողություններում կիրառվող զինատեսակների, ինչպես նաև Թուրքիայի կողմից տրամադրվող աջակցության, այդ թվում՝ ռազմաճակատում ահաբեկիչ վարձկանների մասնակցության մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա