Ծայրահեղականների մուտքը սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար. Զարիֆ
Իրանն անհանգստացած է ծայրահեղական կազմավորումների՝ հակամարտության գոտի մուտք գործելու առնչությամբ։ Իրանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ հղում անելով isna.ir-ին։
«Անհանգստացած ենք ծայրահեղական կազմավորումների՝ հակամարտության գոտի մուտք գործելու առնչությամբ, որն սպառնալիք է ոչ միայն Իրանի, այլև ողջ տարածաշրջանի խաղաղության և կայունության համար»,- ասել է Մոհամադ Ջավադ Զարիֆը։
Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման Իրանի ծրագրին՝ Զարիֆը նշել է, որ հակամարտող կողմերը, Ռուսաստանն ու Թուրքիան ուսումնասիրում են ծրագիրը, և Իրանը պատասխանի է սպասում։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել ռազմական գործողություններում ահաբեկչական կազմակերպությունների մասնակցության վերաբերյալ
- ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպան․ Երկիր, որն օգտվում է ահաբեկիչների ծառայությունից, չի կարող որևէ պահանջ ներկայացնել Արցախի և նրա ժողովրդի հանդեպ
- Անկարան սպառնում է վրեժով «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման արգելքին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին