Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 49 մլն մարդ
Աշխարհում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը գերազանցել է 49 միլիոնը, գրում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներին։
Համալսարանի տվյալներով, աշխարհում վարակվածների թիվն այժմ 49 մլն 322 հազար 827 է, մահացել է 1 մլն 242 հազար 868 մարդ, վերականգնվել է 32 մլն 480 հազար 626 հոգի։
Վարակների ամենամեծ քանակը՝ 9 մլն 733 հաար 816 դեպք, հայտնաբերվել է ԱՄՆ-ում: Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում մահացել է 236 հազար 73 վարակակիր, ապաքինվել է 3 մլն 810 հազար 791 մարդ:
Հնդկաստանը վարակների թվով երկրորդ տեղում է. այստեղ գրանցվել է հիվանդության 8 մլն 462 հազար 80 դեպք, մահացել է 125 հազար 562 հոգի, վերականգնվողների թիվը 7 մլն 819 հազար 886 է:
Երրորդ տեղը զբաղեցնում է Բրազիլիան, որտեղ վարակվել է 5 մլն 631 հազար 181 մարդ, մահացել է 162 հազար 15 հոգի, վերականգնվել է 5 մլն 118 հազար 156 վարակակիր։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2859 նոր դեպք
- 07.11.2020. Կորոնավիրուսի 2476 նոր դեպք է գրանցվել, 33 մարդ մահացել է
- Ռուսաստանում առաջին անգամ մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 20 հազար դեպք