11-ամյա Աշոտը մեքենայով 4 մեծահասակի և 9 երեխայի կրակոցների տակով Արցախից հասցրել է Հայաստանի սահմանագոտի
11-ամյա Աշոտը սեպտեմբերի 27-ին՝ Արցախում պատերազմը սկսվելու առաջին ժամերից հետո 4 մեծահասակի և 9 երեխայի զինավանից մեքենայով հասցրել է մինչև Հայաստանի հետ սահմանագոտի։
«Զինուժ» մեդիային Աշոտի մայրը՝ տիկին Զմրուխտը պատմում է, որ կրակոցները լսելուց հետո զանգել է սահմանին կռվող ամուսնուն, ով ասել է՝ Աշոտին ասա թող ավտոն քշի, դուրս եկեք, շատ արագ։
Տիկին Զմրուխտը հարևաններին է տեղեկացրել, օգնել է, որ իջնեն և մեքենայով միասին շարժվել են դեպի Հայաստան։
11-ամյա Աշոտին հայրը դեռ երեք տարի առաջ է մեքենա վարել սովորեցրել։
Մայրն ասում է. «Շատ ինքնավստահ էր քշում, ինքս էլ զարմացած եմ»։
Իսկ Աշոտը խոստովանում է. «Վախում էի թեթևի մեջ, որ կարող է կրակեն ավտոյին, քանի որ կրակոցի ձայները շատ մոտ էին, կարծես մեքենային էին կրակում»։
«Անընդհատ ասում էին՝ զգույշ, կամաց։ Հենց սկսում էին կրակել՝ ասում էին արագ քշի»,- պատմում է Աշոտը։
Նրանք այժմ Վեդիում ժամանակավոր ապաստան են գտնել, բայց երազում են կրկին վերադառնալ զինավան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան