Արցախի նախագահը հանդիպել է Աբխազիայի հայ համայնքից եկած կամավորներին
«Սիրելի ՛ հայրենակիցներ,
Այսօր ընդունել եմ Աբխազիայի հայ համայնքի կամավորական ջոկատների ներկայացուցիչներին, ովքեր հայրենի հողի կանչով Արցախում են: Տղաները եկել են՝ քաջ գիտակցելով ստեղծված իրավիճակը, եկել են իրենց եղբայրների հետ թշնամու դեմ մարտի դաշտում կռվելու և Հայրենիքի պաշտպանության սուրբ գործում իրենց անձնական ներդրումն ունենալու:
Ընդհանրապես, ոգևորող է, որ այս օրերին մեզ են միանում սփյուռքահայ մեր հայրենակիցները: Ոսոխին հետ շպրտելու գործում մեր հաջողության իրական գրավականը միմյանց թև ու թիկունք լինելն է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
- Յուրաքանչյուր էթնիկ հայ իրավունք ունի պաշտպանելու իր հայրենիքը․Աբխազիայից կամավորներն Արցախում են․Ախրա Ավիձբա
- Ռուսաստանի և Գերմանիայի արտգործնախարարները անդրադաձել են արցախյան հակամարտությանը
- ԱՆ. Կամավորներին ևս տրամադրվում են անվճար դեղեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան