Ադրբեջանի՝ ֆոսֆորային զենքի օգտագործումը ոչ միայն միջազգային հանցագործություն է, այլև՝ անզորություն
Պատերազմի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա անհերքելի և ապացուցված փաստ է։ Առաջին անգամ աշխարհը «էկոցիդ» տերմինը լսել է 1972 թ․-ին Ստոկհոլմում կայացած ՄԱԿ-ի բնապահպանական գագաթաժողովի ընթացքում, երբ ներկայացվել է վիետնամական պատերազմում կիրառված քիմիական զենքի կործանարար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ 1980-ականներին վիետնամցի մասնագետների ուսումնասիրությունները փաստել են, որ թունավորված անտառածածկ տարածքներում պահպանվել է կենդանիների և թռչունների tտեսակի միայն 10-30 տոկոսը։
Գագաթաժողովի ընթացքում՝ նաև առաջարկվել է «Էկոցիդը» ներառել խաղաղության դեմ հանցագործությունների շարքում, սակայն այդպես էլ մնացել է օդից առկախված։ Մինչդեռ էկոցիդները շարունակվում են ցայսօր․․․
Շրջակա միջավայրի կառավարման մասնագետ, «Կանայք հանուն կլիմայի և էնէերգետիկայի» ՀԿ նախագահ Նունե Սաքանյանի հետ «Panorama.am»-ը զրուցեց Արցախում տեղի ունեցող էկոցիդի և միջազգայնորեն դրա հանրայնացման անհրաժեշտության մասին։
«Հայկական լեռնաշխարհը միջազգային առաջատար բնապահպանական կառույցների կողմից ճանաչվել է որպես աշխարհի կենսաբազմազանության թեժ կետերից մեկը։ Իսկ անտառային տարածքները, որոնք կազմում են Արցախի տարածքի շուրջ 36 տոկոսը, բնակավայր են էնդեմիկ և անհետացող տեսակների համար, որոնք ներառված են տեղական և բնության միջազգային կարմիր ցուցակում, օրինակ՝ սև և սպիտագագլուխ անգղերը, գորշ արջը, Կովկասյան ընձառյուծը և այլն։ Այսօր բնապահպանների համախմբված ահազագն էկոցիդի մասին միտված է կանխարգելելու նմանօրինակ հանցագործությունները»,-ասաց Նունե Սաքանյանն ու ավելացրեց, որ Հայաստանն այն քիչ երկրներից է, որը էկոցիդը դասել է որպես հանցագործություն։
«Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի ՝ բուսական և կենդանական աշխարհը դիտավորությամբ զանգվածային ոչնչացնելը, հողերն ու ջրային պաշարները թունավորելը, ինչպես նաև էկոլոգիական աղետ առաջացնող այլ արարքներ պատժվում են ազատազրկմամբ։ Եվ այս համատեքստում զարմանալի չէ, որ բնապահպաններն ահազանգեցին առ այն, որ հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախի անտառային տարածքների վրա կիրառել է հրկիզող զինատեսակ՝ պարունակող , ամենայն հավանականությամբ, սպիտակ ֆոսֆոր։ Այն անդառնալի վնաս կարող է պատճառել՝ լայնածավալ անտառային հրդեհներից մինչև օդի , ջրի հողի աղտոտում, նաև կենսաբազմազանության կորուստ»,-ասաց Սաքանյանը։
Մասնագետի գնահատմամբ ՝ հակամարտության ընթացքում օգտագործված զինտեխնիկան, ռմբակոծությունների ինտենսիվությունը, ինչի ականատեսն ենք լինում, կործանիչ և անդառնալի ազդեցություն ունի էկոհամակարգի և կենսաբազմազանության վրա։ Ինչ վերաբերում է ֆոսֆորային զենքի օգտագործմանն, ապա․
«Ֆոսֆորային զինատեսակը վտանգ է ներկայացնում բնական միջավայրի, կենսաբազմազանության և մարդու համար։ Համաձայն իրականացված ուսումնասիրությունների, որտեղ դիտարկվել է հենց սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, նշվում է, որ օդում այրվելով այն առաջացնում է թունավոր գազ, որը հանգեցնում է ինչպես միջավայրի աղտոտման , այնպես էլ մարդու շնչառական համակարգի վրա բացասական ազդեցության։ Սպտակ ֆոսֆորը կործանարար աղդեցություն ունի բնական միջավայրի, մասնավորապես բուսականության վրա։ Ըստ նախնական տեղեկությունների երկու օրվա ընթացքում հրդեհվել է Արցախի ավելի քան 1800 հա անտառածածկ տարածք։ Այս զենքի շարունակական կիրառումը կարճ ժամանակում հասցնում է մեծածավալ վնասներ՝ կուտակվելով հողում և գետերում աղտոտում է այն և պահպանվում երկար տարիներ։ Վնասվում է տվյալ տարածքում ստացվող գյուղատնտեսական արտադրանքը»։
Քիմիական զենքի օգտագործումը փոխում է հողի ստրուկտուրան, առաջացնելով էրոզիա և զրկելով բնակչությանը սեփական հողից օգտվելու հնարավորությունից։ Մասնագետի դիտարկմամբ ՝Արցախի դեմ իրականացվող հանցավոր գործողությունները ՝ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, ինչպես նաև էկոցիդի իրականացումը, նպատակ ունեն ստեղծելու մի միջավար, որտեղ պարզապես անհնարին կլինի ապրելը։ Սա միջազգային մասշտաբի էկոլոգիական հանցաագործություն է։
Ստացվում է՝ Ադրբեջանն Արցախի հեղերը զավթել չկարողանալու անզորությունից,դրանք ուղղակի փչացնում է կամ փորձում դարձնել անպիտան։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին