Ֆրանսիայում ուսուցչի սպանման գործով մեղադրանք է առաջադրվել նաև 17-ամյա մի աղջկա
Ֆրանսիայում դատարանը ևս 3 հոգու մեղադրանք է առաջադրել հոկտեմբերի կեսերին Կոնդլան Սենթ Օնորին կոմուննայում դպրոցի ուսուցչի սպանության գործով, գրում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով «France Press» գործակալությանը:
Գործակալության աղբյուրների տվյալներով՝ 18-ամյա 2 երիտասարդ տղաների և 17-ամյա մի աղջկա մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչական գործողությանը մասնակից» լինելու համար: Հակաահաբեկչական դատախազությունը պահանջել է նրանց համար որպես խափանման միջոց կիրառել նախնական կալանքը, սակայն դատարանն այս միջոցը կիրառել է միայն երիտասարդ տղաների նկատմամբ՝ աղջկան թողնելով դատական հսկողության ներքո:
Երիտասարդ տղաները, որոնցից մեկը ծագումով Չեչնիայից է, մասնավորապես, կասկածվում են հարձակում իրականացրած ահաբեկչի հետ սոցիալական ցանցերի միջոցով հաղորդակցվելու մեջ:
Հաղորդվում է, որ հոկտեմբերի 22-ին ահաբեկչության հետաքննության շրջանակում մեղադրանքներ էին առաջադրվել ևս 7 քաղաքացու նկատմամբ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա