Իմ լիակատար աջակցությունն ու համերաշխությունն եմ հայտնում Արցախին. Իսպանիայի կոնգրեսական
Արցախյան շփման գծում արդբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու համար Հայաստանում գտնվող Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն Արցախում մի շարք հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այս մասին կոնգրեսականը հայտնել է թվիթերյան իր էջում։
«Արցախում 3 լարված օրերից հետո վերադարձել եմ Երևան։ Ես հանդիպել եմ մի քանի ընկերների հետ, տեսնել քաղաքացիական ենթակառուցվածքների փլուզումը, ինչպես նաև տուժել քաղաքի հրետակոծությունից։ Իմ լիակատար աջակցությունն ու համերաշխությունն եմ հայտնում Արցախին»,- գրել է Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորը՝ կից տեղադրելով լուսանկարներ։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան