Հումանիտար առաքելությամբ Հայաստան կժամանեն ֆրանսիացի վիրաբույժներ
Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության պայմաններում Հայաստանի իշխանությունների՝ հումանիտար կարիքների մասին հայտարարությանն ի պատասխան Ֆրանսիան արտակարգ բժշկական օգնություն կցուցաբերի ՀՀ առողջապահական համակարգին։
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան իր էջում մանրամասնել է, որ Հայաստան են ժամանելու ֆրանսիացի վիրաբույժներ, որոնք մասնագիտացված են օրթոպեդիկ ու վերականգնողական բժշկության մեջ։ Ֆրանսիայից Հայաստան կմատակարարվեն նաև բժշկական սարքավորումներ ու դեղորայք։
«Այս աջակցությունն արտացոլում է Ֆրանսիայի համերաշխությունը հակամարտության զոհերին։ Սա այն աջակցության մի մասն է, որը ցուցաբերում են շատ ֆրանսիական տարածքային իշխանություններ»,-գրել է դեսպանը։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիացի 40 պատգամավորներ ԼՂ հակամարտության հարցով դիմել են Մակրոնին
- ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն ընդունել է արցախցի կանանց
- Թուրքիայի և Ֆրանսիայի հարաբերությունները անցել են սպառնալիքի դաշտ. «Կոմերսանտ»
- «Գորշ գայլերի» գործունեությունը Ֆրանսիայում արգելվում է
- Ֆրանսիական համալսարանի ռեկտոր․ Աշխարհն, ինչպես 1915թ-ին, շրջել է գլուխը և զբաղված է իր փոքրիկ հոգսերով
- Թուրքերը Ֆրանսիայում վանդալիզմի են ենթարկել Հայոց ցեղասպանության հուշարձանը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա