Շուշիի համար մարտերում հրոսակախմբերի անհաջողությունը բռնապետին հասցնելու է ամենացավոտ վարկանիշային հարվածներից մեկը. Ոսկանյան
«Բաքվի բռնապետը կարծեք թե թույլ է տալիս կոպտագույն սխալ՝ Շուշիի հարցում ռազմական նպատակահարմարությունը ստորադասելով խորհրդապաշտությանը, ըստ որի պետք է ապահովվի քարոզչական բարձր արժեքով և կարևորությամբ միմյանց հետ շաղկապված երկու հանգամանք՝ իբր «Ադրբեջանի մարգարիտը» նվաճվի հատկապես այդ արհեստածին կազմավորման դրոշի օր հորջորջվող «տոնին» ընդառաջ։
Այս առումով Բաքվի քարոզչամեքենան ադրբեջանական հասարակության մեջ սպասումների դրական շեմն այնքան է բարձրացրել, որ Շուշիի համար մարտերում հրոսակախմբերի անհաջողությունը բռնապետին հասցնելու է այս պատերազմի թերևս ամենացավոտ վարկանիշային հարվածներից մեկը արտաքին, բայց հատկապես ներքին քաղաքական կյանքում։
#մահ_թշնամուն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Առավել համառ ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշի-Քարին տակ հատվածում. Արցախի ՊՆ
- Գիշերվա ընթացքում բերդաքաղաք Շուշին պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության. ԱԻՊԾ
- ՊՆ ներկայացուցիչ. Այսօր հայոց հրետանին Շուշիի մարտերում պարտության մատնեց թշնամու հրետանուն
- Շուշի տանող ճանապարհների ձորակներում թշնամու տասնյակ, եթե ոչ հարյուրավոր դիակներ են մնացել. ՊՆ ներկայացուցիչ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան