Հրանտ Մելիք-Շահնազարյան. Սիրելի ընկերներ, իմացեք՝ Շուշիում ամեն բան վերահսկողության տակ է
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծաբանական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Պատերազմը միայն ավտոմատ ու հրետանի չէ։ Պատերազմը նախ և առաջ ճիշտ կառավարում է։ Նաև տեղեկատվական հոսքերի ճիշտ կառավարում։ Սա պարզ իրողություն է, որը չի կարելի հաշվի չառնել։
Հիմա ինձ տասնյակ մարդիկ են զանգում ու ամենաանհավանական հարցերը տալիս։ Շատերը կարծում են, թե Շուշին ընկել է։ Շատերը չեն հասկանում, թե այդ ինչ խուճապ է տարածվել Ստեփանակերտում։ Ու այդ ամենի պատճառը՝ չճշտված լուրերի տարածումն ու կառավարման համակարգի խնդիրներն են։
Սիրելի ընկերներ, ուրեմն ասեմ, իմացեք՝ Շուշիում ամեն բան վերահսկողության տակ է։ Բանակը գործում է ու շատ վստահ է գործում։ Այո, դժվար է։ Այո, թուրքը քաղաքի մոտակայքում է։ Բայց ո՞վ է ասել, որ հեշտ պետք է լինի։ Կարևորը խնդիրը լուծվում է։
Խնդրում եմ փչացած հեռախոս մի աշխատեք ու վստահեք մեր պետականության ամենակայացած ինստիտուտին ու մեր ժողովրդի ամենասիրելի զավակին՝ Հայոց Բանակին։
Լոխ լյավ ա ինյական»։
Հարակից հրապարակումներ`
- Իշխան Սաղաթելյան. Հայաստանի ու Արցախի իշխանությունների գործողություններն անբացատրելի են
- Ամեն ինչ վերահսկողության տակ է. Արցախի ԱԺ նախագահ
- Ստեփանակերտի քաղաքապետարանը հորդորում է խուճապի չմատնվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան