Առավել համառ ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշի-Քարին տակ հատվածում. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է.
«Նոյեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են: Առավել համառ ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշի-Քարին տակ հատվածում: Բանակային ստորաբաժանումները հաջողությամբ կասեցրել են թշնամական ուժերի հարձակման բազմակի փորձերը՝ ոչնչացնելով մեծ քանակությամբ մարդկային ուժ:
Նշված ժամանակահատվածում առանձնահատուկ արդյունավետությամբ աչքի են ընկել հատկապես ՊԲ հրետանային ստորաբաժանումները: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ: Անփոփոխ է մնացել նաև մարտական գործողություններին զուգահեռ հանրապետության խաղաղ բնակավայրերը հրթիռահրետանային կրակով թիրախավորելու՝ թշնամական ուժերի մարտավարությունը: Հարավ-արևելյան և հարավային ուղղություններում յուրային ուժերի կողմից խոցվել է նաև թշնամական ուժերի անձնակազմ տեղափոխող 2 միավոր ավտոտեխնիկա և 4 ԱԹՍ:
Թշնամական ուժերի կողմից հարձակման փորձերը հիմնական ուղղություններում շարունակվում են: ՊԲ ստորաբաժանումները անհրաժեշտ միջոցառումներ են իրականացնում դրանք կասեցնելու, հակառակորդի խմբավորումների հայտնաբերման և կրակային խոցման ուղղությամբ»:
Հարակից հրապարակումներ`
- ՊԲ-ն խոցել է թշնամու ԱԹՍ. ՊՆ խոսնակ
- ՊՆ ներկայացուցիչ. Այսօր հայոց հրետանին Շուշիի մարտերում պարտության մատնեց թշնամու հրետանուն
- Շուշի տանող ճանապարհների ձորակներում թշնամու տասնյակ, եթե ոչ հարյուրավոր դիակներ են մնացել. ՊՆ ներկայացուցիչ
- Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են. ՊՆ ներկայացուցիչ
- Թշնամու՝ ներթափանցելու երկու խոշոր փորձերը ՊԲ ուժերի ջանքերով ձախողվել են. Դավիթ Բաբայան
- ՊԲ-ն խոցել է թշնամու ԱԹՍ. ՊՆ խոսնակ
- Շուշիի շրջակայքի հրոսակախմբերի մաքրման աշխատանքները շարունակվում են. ՊՆ ներկայացուցիչ
- Թշնամին մեծաթիվ կորուստներ է կրել արևելյան, հարավային ու հարավ-արևմտյան հատվածներում. ՊԲ
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան