Կիրակի հավաքվելու ենք Եռաբլուրում՝ Ալբերտի շիրիմի մոտ. Զոհված հերոսի հայր
Հրետանավոր, զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Նոյեմբերի 8-ին լրանում է իմ որդու՝ Ալբերտ Հովհաննիսյանի զոհվելու 40-րդ օրը: Այս օրերը իմ ընտանիքի համար լի էին ցավով, տառապանքով, արցունքով ու նաև անասելի հպարտությամբ, որ Հերոս որդի ունենք: Շնորհակալ եմ բոլորից, որ այս օրերին մեր կողքին եք և կիսում եք մեր ցավը:
Կիրակի՝ ժամը 14:00-ին հավաքվելու ենք Եռաբլուրում՝ Ալբերտի շիրիմի մոտ, խնկարկելու նրա հիշատակը: Ուզում եմ խնդրել և հորդորել, որ այդ օրը ծաղիկներ գնելու համար նախատեսված գումարը դարձյալ փոխանցեք «Հայաստան» համահայկական հիմնադրամ:
Մենք շարունակելու ենք մեկտեղել մեր ջանքերը՝ հանուն Ալբերտի երազած Հաղթանակի, Խաղաղության, Հայրենիքի:
Խաղաղություն մեր երկրին և #Հաղթելուենք»։
Հարակից հրապարակումներ`
- Ալբերտ Հովհաննիսյանի հայրն անձնական մեքենան նվիրել է բանակին
- Պետք է կանգնենք մեր բանակի կողքին, որպեսզի մեր երեխաները դառնան ոչ թե նահատակված, այլ կենդանի հերոսներ. զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայր
- Մենք թևաթափ լինելու ո՛չ ժամանակ ունենք, ո՛չ իրավունք․զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը դիմում է կոչով
- Ալբերտն ու իր ընկերները Հայրենիքի հանդեպ սերն ամեն ինչից վեր դասեցին. Արայիկ Հարությունյան
- Անմահացած Ալբերտի հայրը խնդրում է ծաղկեպսակների համար նախատեսված գումարը փոխանցել հիմնադրամին
- Որդիս, ում նկարն այս օրերին լայն տարածում գտավ աշխարհում, անմահացավ. Ալբերտ Հովհաննիսյանի հայր