«Ռուս բաբոն» չի ցանկանում հեռանալ Ստեփանակերտից
Wargonzo նախագիծը ներկայացնում է 84-ամյա ռուս տատիկ Կատյայի պատմությունը, որը, չնայած ադրբեջաական հրթառակոծություններին, կրակոցներին, չի պատրաստվում լքել Ստեփանակերտը։
64 տարի Կատյա տատն ապրում է Ստեփանակերտում։ Նա պատմում է, որ հիվանդություններ է ունեցել ծանր, ծնողներն իրեն լքել են, արցախցի զույգը որդեգրել է նրան, բուժել, պահել, մեծացրել, ամուսնացրել։
«Որևէ տեղ չեմ կարող գնալ։ Կարևոր չէ, թե որտեղ եմ ծնվել, կարևորը, որ մեծացել եմ այս հողում։
Այստեղ բոլորն ինձ անվում են «ռուս բաբո», բոլորը սիրում են, հարգում են ինձ։ Բարի, լավ ազգ է։ Դրա համար էլ չեմ ուզում որևէ տեղ գնա»,- ասում է «ռուս բաբոն»։
Նա նշում է, որ հիմա իր թոռը ռազմաճակատում է։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին