Պատերազմը չի հանդուրժում աճպարարությունը, բարձրագոչ ու անտեղի հայտարարությունները.Հասրաթյան
Հայրենիքը պետք է սիրել ոչ միայն զգացմունքով, այլ ավելի շատ արածով: Զգացմունքի առաջ գլուխ եմ խոնարհում, սակայն առավել քան հզոր է այն ճշմարտությունը, որն ազդարարում է մարդու կատարածի մասին... Կարելի է չընդունել այս իրողությունը, բայց կողքով անցնել « բաց ճակատով», նշանակում է՝ նախևառաջ խաբել ինքդ քեզ... Հայրենիքը պետք է սիրել այնպես, ինչպես սիրում է իր խրամատը պաշտպանող գաղափարի զինվորը: Ասել է թե՝ ոգով ու մարմնով մահվան դեմ առ դեմ կանգնած, գործով ու հավատով ներշնչված:
Պատերազմը չի հանդուրժում աճպարարությունը, բարձրագոչ ու անտեղի հայտարարությունները, անհիմն լավատեսությունն ու «հուսադրող» ապատեղեկատվությունը: Պատերազմը ասպետների գործ է, որոնցից յուրաքանչյուրը՝ շարքայինից մինչև Գերագույն գլխավոր հրամանատար, կամավորական, թե մտավորական, կին, անչափահաս, թե ծեր, գիտեն իրենց անելիքը և այն կատարում են ազնվորեն ու հնարավորության սահմանում առավելագույնս անթերի... Հենց այդպես սիրելով Հայրենիքը և հանուն նրա գործելով Էլ կերտվում է ՀԱՂԹԱՆԱԿԸ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սենոր Հասրաթյան. Ամենահարմար պահը չէ հարթակ բերել թեմաներ, որոնց քննարկումը խանգարում է Հայրենիքի պաշտպանությանը
- Սենոր Հասրաթյան. Ալիևը պետք է գիտակցեր, որ Արցախի լեռները դիմակայելու և սեփական կամքը պարտադրելու շնորհով են օժտված
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին