2021 թվականին տուրիստները կարող են էքսկուրսիա կատարել դեպի խորտակված «Տիտանիկ»
2021 թվականին տուրիստները կարող են յուրատեսակ էքսկուրսիա անել դեպի Ատլանտյան օվկիանոսում խորտակված Տիտանիկ: kulturomania.ru-ի հաղորդմամբ, այն կազմակերպում է վաշինգտոնյան OceanGate Expeditions ընկերությունը: 8-օրյա էքսկուրսիաները ծրագրվում է անցկացվել մայիսից-սեպտեմբեր: Մեկ հոգու համար արժեքը 125 հազար դոլար է:
Իրականացվելու է ջրասուզում շուրջ 4 հազար մետր խորության վրա, որը կտևի մոտ 7 ժամ: Գործընթացը ղեկավարելու է 50-60 գիտնականից կազմված խումբը: Սուզանավի 3 տուրիստից ավելի չեն ընդունելու: Երթուղին սկսվելու է կանադական Նյուֆաունդլենդ կղզուց: