Ադրբեջանցի պատգամավորի հայտարարությունն առաջացրել է Իրանի դժգոհությունը
Ադրբեջանցի պատգամավորը Իրանի հոգևոր առաջնորդին մեղադրել է ահաբեկիչների տարանցումն ապահովելու մեջ, իսկ Ռուսաստանին և Ֆրանսիային՝ կեղծ լուրեր տարածելու:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս հայտարարությունն առաջացրել է Իրանի դժգոհությունը, որտեղ պահանջում են Ադրբեջանի դեսպանին կանչել ԱԳՆ և բողոքի նոտա հղել Բաքվին։
Ադրբեջանական ucnoqta.az կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Բահրուզ Մագեմարովը նոյեմբերի 6-ին Միլի Մեջլիսում ունեցած ելույթում, անդրադառնալով Իրանի հոգևոր առաջնորդի ելույթին, մասնավորապես նշել է․
«Ես ուզում եմ հավատալ, որ Իրանի հոգևոր առաջնորդն ահաբեկիչ ասելով հղում չի կատարում Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից տարածվող կեղծ լուրերին։ Նա ահաբեկիչ ասելով, նկատի ունի Հայաստան և Ղարաբաղ տեղափոխված «PKK»-ի, «ASALA»-ի և այլ ահաբեկչական կազմակերպությունների անդամներին, որոնց մի մասը ժամանակին Իրանի տարածքով են տեղափոխվել և հենց նրանց է համարում վտանգ տարածաշրջանի և Իրանի համար»։
ըստ աղբյուրի, մինչ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը փորձում է շտկել իրավիճակը և վերացնել ադրբեջանական ԶԼՄ֊ների՝ պատգամավոր Բահրուզ Մագեմարովի հայտարարության վերաբերյալ հրապարակումները, Իրանում պահանջում են Ադրբեջանի դեսպանին կանչել ԱԳՆ և բողոքի նոտա հղել Բաքվին։
Հարակից հրապարակումներ`
- Շեքարչի. Իրանը որևէ կերպ ահաբեկիչների ներկայությունը չի հանդուրժելու
- Իրանի գեներալ․ Հայաստանին ու Ադրբեջանին խորհուրդ ենք տալիս լուծել խնդիրները քաղաքական կարգավորման միջոցով
- Նախատեսում ենք Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի ուղղությամբ աշխատանքներ սկսել. նախարար
- Իրանը մեծացրել է Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանի հետ սահմանին զինված ուժերի թիվը
- Իրանագետ. Իրանի Հոգևոր առաջնորդի հայտարարությունից Ադրբեջանի կողմից դժգոհություն արտահայտելու փորձը կատարվել է
- Իրանագետ Վարդան Ոսկանյանը պարսկերենով է լսել Խամենեիի խոսքը
- ՀՀ ՊՆ. Ադրբեջանական արկերից մի քանիսն ընկել է Իրանի տարածք
- Այաթոլլահ Խամենեի. Իրանի երկու հարևան երկրների պատերազմը դառը խնդիր է, որը պետք է արագ ավարտվի
- Թուրքիայում նեղսրտել են Ադրբեջան տեղափոխված ահաբեկիչների մասին իրանական հեռուստաալիքի լուրից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին