Արցախում զոհվել է ջավախքցի ավագ լեյտենանտ Սամվել Հովհաննիսյանը
Արցախում նոյեմբերի 1-ի լուսադեմին զոհվել է Ջավախքի Ագանա գյուղի զավակ ավագ լեյտենանտ Սամվել Հովհաննիսյանը։ Այս մասին գրում է Ջավախք մեդիան։
Սամվել Հովհաննիսյանը Արցախում պատերազմի մեկնարկից ի վեր գտնվում էր ռազմաճակատում։ Այս օրերի ընթացքում հերոսաբար կռվելիս Սամվելը երկու անգամ վիրավորում էր ստացել ու ամեն անգամ ապաքինվելիս վերադարձել ռազմաճակատ թշնամու դեմ իր հերոսական պայքարը ավարտին հասցնելու համար։
Նոյեմբերի 1-ի լուսադեմին Մարտակերտի շրջանում թշնամական ռումբի պայթյունից Սամվել Հովհաննիսյանը իր երեք մարտական ընկերների հետ միասին զոհվել է։ Սամվել Հովհաննիսյանը ծնվել է 1995թ․ նոյեմբերի 7-ին Ջավախքի Ագանա գյուղում։
Նշենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում հայրենի հողը պաշտպանելիս Արցախում զոհվել են արմատներով ջավախքցի բազմաթիվ զինծառայողներ ու կամավորականներ:
Այս պատերազմի ընթացքում ջավախքցիներն աչքի են ընկնում նաև իրենց հերոսությամբ։ Գնդապետ Գարեգին Պողոսյանը Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար պարգևատրվել էր Հայրենիքի շքանշանով: Նա ծնվել և հասակ է առել Ջավախքի Խավեթ գյուղում։
Հարակից հրապարակումներ`
- Եվս մի ջավախքցի կյանքը զոհել է հանուն Արցախի
- Ջավախքցի Ռուսլան Հակոբյանը զոհվել է Արցախում
- Ծնունդով ջավախքցիները կրկին մեկնում են ռազմաճակատ
- Ջավախքցի Հայաստանի ազգային հերոսը
- Արցախում՝ արմատներով ջավախքցի զոհերը
- ՀՀ քաղաքացիություն ունեցող ջավախքցիներին հնարավորություն է տրվում մեկնել Արցախ
- Ջավախքցիները բացել են վրաց-թուրքական սահման տանող ճանապարհը
- Ջավախքցիները փորձում են թույլ չտալ թուրքական բեռնատարների մուտքը Վրաստան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան