Պուտինն ու Մակրոնը մտահոգություն են հայտնել ԼՂ հակամարտության գոտում ծայրահեղականների ավելի ակտիվ ներգրավման վերաբերյալ
Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը քննարկելիս ՌԴ և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը լուրջ մտահոգություն է արտահայտվել հակամարտության գոտում շարունակվող լայնամասշտաբ ռազմական բախումների և դրանցում Սիրիայից ու Լիբիայից բերված ծայրահեղականների ավելի ակտիվ ներգրավման վերաբերյալ:
Վլադիմիր Պուտինը Էմանուել Մակրոնին տեղեկացրել է կրակի արագ դադարեցման և բանակցությունների վերսկսման ուղղությամբ Ռուսաստանի քայլերի մասին, որոնք կոչված են ապահովել ելքը դեպի քաղաքական-դիվանագիտական լուծում: Վերահաստատվել է երկկողմ տրամադրվածությունը շարունակելու Ռուսաստանի ու Ֆրանսիայի համակարգված միջնորդական ջանքերը, այդ թվում ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում:
Կրեմլի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ երկու նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։
Ֆրանսիայում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունների հետ կապված` երկու կողմերն ընդգծել են իրենց վճռականությունը` պայքարելու ահաբեկչության դեմ իր բոլոր դրսևորումներով:
Հարակից հրապարակումներ`
- Պուտինն անվտանգության խորհրդում քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
- Թրյուդոն և Մակրոնը քննարկել են Ղարաբաղի հարցը
- Նամակ Մակրոնին. Դիտարկել անջատում հանուն փրկության հիմքով ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը
- Պուտին. ՌԴ-ն անում է հնարավոր ամեն բան, որ ԼՂ հակամարտությունն ավարտվի
- Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը
- Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել Վլադիմիր Պուտինին
- Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Արցախում տեղի ունեցող իրադարձությունները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին