Արցախում ձերբակալված ահաբեկչի ցուցմունքում հիշատակվող Աբու Ամշայի իրական անունը Մուհամմադ ալ-Ջասիմ է. Վարան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Արցախյան ճակատում ձերբակալված ծայրահեղական ահաբեկչի ցուցմունքի հանրայնացված մասում պարբերաբար հանդիպում է Աբու Ամշա անունը, որը այս պատեազմին մասնակից ահաբեկիչների հիմնական առաքիչներից մեկն է։
Իրականում դա կեղծանուն է` արաբերենից թարգմանաբար «Կիսակույրի, հավկուրի հայր», իսկ այս տականքի իրական անունը Մուհամմադ ալ-Ջասիմ է, որը էրդողանական վարչախմբի հավաքագրած «Սուլթան Սուլեյման շահ» հորջորջվող ահաբեկչական հրոսակախմբի պարագլուխն է։
Ի դեպ, սրան շանսատակ են ուզում անել նաև բարեկամ Սիրիայի հատուկ ծառայությունները, ինչպես նաև սիրիացի քրդերը և արաբական որոշ գյուղերի բնակիչներ, ինչը լայն դաշտ է բացում փոխադարձ գործակցության համար։
Բայց ամենահետաքրքրականը այս ահաբեկչի գրասենյակի սեղանի հաշվիչ մեքենան է՝ քանզի սրա նմանների աստվածն իրականում փողն է»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյանը բացատրում է «գյոռբագյոռ» բառը
- Իրանագետ Վարդան Ոսկանյանը պարսկերենով է լսել Խամենեիի խոսքը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա