Օպերայի և բալետի թատրոնի բեմում միախառնվել են արվեստն ու թիկունքային աշխատանքը
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ այս պահին առաջնագծի և զինվորին պաշտպանելու համար բեմում պատրաստվում են քողարկող ցանցեր: Թատրոնի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, թատրոնի տնօրենի առաջին տեղակալ Կարինե Կիրակոսյանի հավաստմամբ աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ կա անհրաժեշտություն այս ձևով մեր քաջարի զինվորին աջակցություն ցուցաբերելու:
Իհարկե, մշակութային օջախում հնարավոր չէր օրերն անցկացնել առանց արվեստի։
«Արվեստի ոգշնչող ու հզոր ուժը Թատրոնի արդեն բնականոն դարձած ամենօրյա աշխատանքերի կարևոր ու անբաժան մասն է կազմում:
Տավիղ՝ Սոնա Ենգիբարյան / Ցեկկի «Սերենադ»»,- գրված է թատրոնի ֆեյսբուքյան էջում՝ ներկայացնելով նաև տեսանյութ։
Ֆեյսբուքի օգտատեր Գայանե Հարությունյանն իր էջում տեսանյութ է տեղադրել, օպերային երգչուհի Լիլիթ Սողոմոնյանը երգում է Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում։
Նա գրել է. «Երբևէ կմտածեի՞ք, որ օպերայի և բալետի աստվածային տաճարը, վեր կածվի թիկունքային գործունեության ընտանեկան ջերմ օջախի… Արվեստագետը` արվեստագետ է բոլոր պայմաններում ու բեմում կանգնած երգչուհու համար բեմը` բեմ է, դահլիճը` դահլիճ, թեկուզ և առանց հանդիսատեսի…
Բեմում է, Երևանի Ա. Սպենդիարյանի ազգային ակադեմիական թատրոնի միջազգային մրցույթների դափնեկիր, մեներգչուհի Լիլիթ Սողոմոնյանը… Ծափերն ու «բիս֊բրավոներ»֊ը նույնպես բեմից…»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են