ՌԴ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսով քննարկել են ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը
Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը շաբաթ օրը հեռախոսազրույցներ են ունեցել: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը:
«Մեր նախարարը բանակցություններ է վարել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի թեման», - ասել է գործակալության աղբյուրը:
Մինչ այդ՝ շաբաթ օրը, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը նույնպես հեռախոսազրույց էին ունեցել: Դրանց ընթացքում, ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի ղեկավարը իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ հեռախոսային շփումների մասին՝ կենտրոնանալով Լեռնային Ղարաբաղում կարգավորման տարբերակներ գտնելու վրա: