Սուրեն Սարգսյանը վարչապետին առաջարկում է զանգահարել Բայդենին
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը գրում է.
«Վարչապետին առաջարկում եմ զանգահարել Բայդենին, շնորհավորել և ներկայացնել իրավիճակը Արցախում։
Թող հասկանան հարցի լրջությունը:
Ինքներդ գիտեք, թե ում միջոցով կապվեք, որ արագ լինի: Պետք է խնդրել Բայդենին վերահաստատել 907-րդ բանաձևը վերականգնելու և Ադրբեջանին ռազմական օգնություն չտրամադրելու վերաբերյալ իր դիրքորոշումը: Պետք է ողջունել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու Կոնգրեսի ՆՊ-ի երկկուսակցական ջանքերը (ներքաղաքական կոնտեկստը նա կհասկանա): Ու մի կարևոր բան էլ: Թրամփը դեռ նախագահա մինչ հունվարի 20-ը:
Հ.Գ. Նախկին-ներկա չանեք: Նախկինները Բայդենի/Օբամայի ու դեմոկրատների հետ աշխատանքի լավ փորձ ու լավ կապեր ունեն: Հանուն գործի օգտագործեք»։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփի հայտարարությունը
- CNN. Բայդենն ընտրվեց ԱՄՆ 46-րդ նախագահ
- Բայդենի նախընտրական խոստումներից մեկը կարող է կատարվել՝ Ադրբեջանի դեմ սանկցիաներ կիրառելով. Մայքլ Ռուբին
- Բայդենը Թրամփից առաջ անցավ առանցքային Ջորջիա նահանգում, որը կարող է ապահովել նրա հաղթանակը
- Սուրեն Սարգսյան. Նման պայմաններում Թրամփի հաղթանակը ուղղակի հերոսություն կլիներ
- Սուրեն Սարգսյան. ԱՄՆ այս ընտրությունները բացառիկ են
- Սուրեն Սարգսյան. ԱՄՆ-ում ընտրությունների մեկնարկը տրված է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան