Ստեփանակերտում հանգիստ իրավիճակը պահպանվել է մինչև ժամը 18։30-ը. ԱՀ ԱԻՊԾ
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել Արցախի բնակավայրերում իրադրության վերաբերյալ:
«Օրվա ընթացքում Արցախի բնակավայրերում իրադրությունը եղել է կայուն լարված։
Ստեփանակերտում հանգիստ իրավիճակը պահպանվել է մինչև ժամը 18։30-ը։
Քիչ առաջ հրթիռակոծվեց քաղաքը։ Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ տուժած։
ԱԻ պետական ծառայության փրկարարները վիրավորին առաջին օգնություն են ցուցաբերել և տեղափոխել բուժհաստատություն։Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Մարտակերտում` օրվա ընթացքում երկու անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։ Թշնամին քաղաքի վրա փորձել է կիրառել ռազմավիացիա։
Մարտունի քաղաքում իրադրությունը դարձյալ անհանգիստ է եղել։ Այստեղ կեսօրին թշնամական կողմը ծանր հրետանի է կիրառել` հարվածել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Ասկերանի, Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել է»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Թեպետ Շուշիում ավերածությունները բազմաթիվ են, բայց բերդաքաղաքը դիմանում է թշնամու հարվածներին. ԱԻՊԾ
- Թշնամին հեռահար հրթիռների 8 հարված է հասցրել Ստեփանակերտի ուղղությամբ. ԱԻՊԾ
- Գիշերվա ընթացքում բերդաքաղաք Շուշին պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության. ԱԻՊԾ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին