Կարանտինի մասին անգամ Շվեդիան է մտածում
Սլովակիայում մեկնարկում է բնակչության զանգվածային թեստավորման երկրորդ փուլը: Մեկ շաբաթ առաջ երկրի քաղաքացիների երկու երրորդն արդեն մասնակցել էր ընդհանուր թեստավորմանը, պարզվել էր, որ նրանց մոտ 1% -ը վարակված է: Եվրանյուզը գրում է, որ իշխանությունների նպատակն է ամբողջ բնակչությանը թեստավորել կարանտինից խուսափելու համար: Թեստավորումը փաստացի կամավոր է, բայց պետք է մեկուսանան նրանք, ովքեր հրաժարվում են։
Լեհաստանում գնում են արդեն ծանոթ ուղով՝ փակելով խանութները, ռեստորաններ և մշակութային հաստատություններ: Սահմանափվել է նաև խանութներում հաճախորդների և եկեղեցում հավատացյալների թիվը: Վարշավահում հայտարարում են, որ եթե այս միջոցառումները մեկ շաբաթվա ընթացքում արդյունք չտան, ամբողջ երկրում կարանտին կմտցվի: Լեհաստանում վարակվածների թիվն արդեն անցել է կես միլիոնից:
Մեծ Բրիտանիայում, ինչպես և շատ այլ երկրներում, գրքերը դառնում են կորոնավիրուսի զոհ. տպագիր հրատարակությունները վաճառքի թույլատրելի հիմնական ապրանքների շարքում չեն: Բրիտանական գրախանութների սեփականատերերը փորձում են ինչ-որ կերպ պահել իրենց բիզնեսը՝ կազմակերպելով առցանց պատվերի և առաքման ծառայություն:
Ուրբաթ օրը Ֆրանսիայում նոր հակառեկորդ էր՝ մեկ օրում 60 հազար հայտնաբերված դեպք: Ֆրանսիայի առողջապահության նախարարությունն ակնկալում է, որ պիկը կլինի նոյեմբերի կեսերին:
Շվեդիայի իշխանությունները դեռ հետևում են գարնանային սցենարին. ի տարբերություն աշխարհի երկրների ճնշող մեծամասնության, թագավորությունը կարանտին և մեկուսացում չի մտցնում, այլ միայն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս պահպանել հակավիրուսային միջոցառումները:
Այնուամենայնիվ, կառավարությունը հայտարարում է, որ աշնանային ալիքի դեպքում վարակավածների և մահացության դեպքերն ավելի շատ են, և այդ աճը կապված չէ թեստավորման ընդլայնման հետ:
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 49 մլն մարդ
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2859 նոր դեպք
- 07.11.2020. Կորոնավիրուսի 2476 նոր դեպք է գրանցվել, 33 մարդ մահացել է
- Ռուսաստանում առաջին անգամ մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 20 հազար դեպք
- Կորոնավիրուս՝ ծանր հիվանդները չեն հոսպիտալացվում ազատ մահճակալ չլինելու պատճառով
- Հունաստանում ևս համընդհանուր կարանտին է հաստատվում կորոնավիրուսի պատճառով
- Իտալական չորս շրջաններ, ներառյալ Միլանը, կրկին հայտնվել են կորոնավիրուսային արգելափակման մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա