Պուտինը Էրդողանին ներկայացրել է ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով կողմերի հետ հեռախոսային շփումների մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ , հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Մանրակրկիտ քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Ռուսաստանի նախագահը իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ մի շարք հեռախոսային շփումների մասին: Այս շփումները կենտրոնացած էին ռազմական գործողությունները շուտ դադարեցնելու և քաղաքական և դիվանագիտական կարգավորման հասնելու տարբերակներ որոնելու վրա: Հաստատվել է հակամարտության խաղաղ լուծմանը հասնելու նպատակով փոխգործակցության փոխադարձ պատրաստակամությունը»,- ասվում է Կրեմլի տարածած հաղորդագության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին