Թրամփի հայտարարությունը
ԱՄՆ-ի նախագահ Թրամփը չի ճանաչում ընտրությունների արդյունքներն, ըստ որոնց՝ հաղթել է նախկին փոխնախագահ Բայդենը: Նա պնդում է, որ առկա են եղել բազմաթիվ իրավախախտումներ, որոնց գնահատականը պետք է տա դատարանը։ Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»։
«Մենք բոլորս գիտենք, թե ինչու է Ջո Բայդենը շտապում կեղծել և ներկայանալ որպես հաղթող, և ինչու են նրա դաշնակից ԶԼՄ-ներն այդքան ջանում օգնել նրան: Նրանք չեն ցանկանում, որ ճշմարտությունը բացահայտվի»,- ասել է նա։
Ըստ նախագահի՝ փաստ է, որ այս ընտրությունները դեռ ավարտված չեն: Նա շեշտում է, որ Ջո Բայդենը չի ստացել իր հաղթանակի վավերացումընահանգների կողմից, առավել ևս, ըստ նրա,վիճահարույց նահանգներից, որտեղ ընթանում է պարտադիր վերահաշվարկ: Նա ընդգծում է, որ իր թիմը մի շարք նահանգներում օրինական ճանապարհով բողոքարկում է ընտրությունների արդյունքները, և դա կարող է որոշել վերջնական հաղթողին:
«Օրինակ՝ Փենսիլվանիայում մեր օրինական դիտորդներին թույլ չեն տվելմուտք գործել և դիտել հաշվարկման գործընթացը: Օրինական ձայներն որոշում, թե ով է նախագահը, այլ ոչ թե լրատվամիջոցները»,- նշել է Թրամփը:
Նա տեղեկացրել է, որ երկուշաբթի օրվանից իր քարոզչական թիմը կսկսի դատական հայցեր ներկայացնել դատարաններ, որպեսզի պահպանվիընտրական օրենսդրությունը և բացահայտվի օրինական հաղթողը:
«Ամերիկացի ժողովուրդն ունի ազնիվ ընտրության իրավունք: Դա նշանակում է հաշվել բոլոր օրինական քվեաթերթիկները և չհաշվել որևէ անօրինական քվեաթերթիկ: Սա է միակ միջոցը, որպեսզի ապահովվի հասարակության լիովին վստահությունն ընտրությունների հանդեպ»,- ասել է Թրամփը:
Նրա կարծիքով, շոկային է այն փաստը, որ Բայդենի թիմը հրաժարվում է համաձայնվել այս հիմնական սկզբունքի հետ և ցանկանում, որ քվեաթերթիկները հաշվարկվեն, նույնիսկ եթե դրանք կեղծված են կամ գցված ոչ իրավասու կամ մահացած ընտրողների անունից: Միայն անօրինական գործողություններով զբաղվող կողմը անօրինական կերպով դիտորդներին հետ կպահի հաշվարկի սենյակից, իսկ հետո դատարանում կպայքարի նրանց մուտքը արգելափակելու համար, նշել է նա:
«Եվ ի՞նչ է թաքցնում Բայդենը: Ես չեմ հանգստանա այնքան ժամանակ, քանի դեռ ամերիկացի ժողովուրդը չի ստացել իրեն արժանի ձայների հաշվարկ ժողովրդավարության պահանջի համաձայն»,- հայտարարել է Թրամփը։
Հարակից հրապարակումներ`
- CNN. Բայդենն ընտրվեց ԱՄՆ 46-րդ նախագահ
- Բայդենի նախընտրական խոստումներից մեկը կարող է կատարվել՝ Ադրբեջանի դեմ սանկցիաներ կիրառելով. Մայքլ Ռուբին
- Բայդենը Թրամփից առաջ անցավ առանցքային Ջորջիա նահանգում, որը կարող է ապահովել նրա հաղթանակը
- Սուրեն Սարգսյան. Նման պայմաններում Թրամփի հաղթանակը ուղղակի հերոսություն կլիներ
- Դադարեցրեք հաշվարկը․Թրամփ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին