ԱԱԾ տնօրեն է նշանակվել Արմեն Աբազյանը
ՀՀ նախագահի հրամանագրով, Միքայել Համբարձումյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողի պաշտոնից:
Մինչ այդ ՀՀ նախագահի հրամանագրով, Միքայել Համբարձումյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:
ՀՀ նախագահի երրորդ հրամանգրով, Արմեն Աբազյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:
Չորրորդ հրամանագրով, Արմեն Աբազյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:
Բոլոր փոփոխություններն արվել են վարչապետի առաջարկությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին