Գերության մեջ հայտնված ևս վեց զինծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել Եվրոպական դատարան
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված ևս վեց զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել Եվրոպական դատարան։
«Գերության մեջ հայտնված անձինք են՝ Սամվել Կնազյանը, Սամվել Քաստակցյանը, Հովսեփ Սահակյանը, Վահե Աբրահամյանը, Գեղամ Էլբակյանը և Նորիկ Առաքելյանը:
Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեսանյութերի հիման վրա նշված անձինք նույնականացվել են կամ գերեվարվելու փաստը հաստատվել է նրանց հեռախոսներից ընտանիքի անդամներին կատարած զանգերի կամ հաղորդագրությունների միջոցով: Հայ գերիների ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով:
Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև 13.11.2020թ»,- նշված է Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Արտակ Զեյնալյանի ու Սիրանուշ Սահակյանի տարածած հայտարարությունում։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻԵԴ-ը հիմք չի տեսնում ընդդեմ Հայաստանի Ադրբեջանի ներկայացրած դիմումի հիման վրա նոր միջանկյալ միջոցի կիրառման համար
- ՄԻԵԴ հավաստի ապացույցներ են ներկայացվել Արցախում թուրքական ուժերի կողմից սիրիացի վարձկանների տեղափոխման վերաբերյալ
- ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ-ին խնդրել է Ադրբեջանի կառավարության նկատմամբ կիրառել մի քանի միջոցներ
- ՄԻԵԴ-ը Ադրբեջանից պահանջել է գերության մեջ հայտված ևս 5 հայ զիծառայողների մասին տեղեկություններ
- Եղիշե Կիրակոսյան. Որևէ գրություն չենք ստացել Ադրբեջանի՝ ՄԻԵԴ դիմելու մասին
- Փաստաբան. Ռազմագերիների առնչությամբ Եվրոպական դատարան ներկայացված է վեց գործ
- Հայկական կողմը 5 ռազմագերիների մասով ստացել է ՄԻԵԴ-ի պատասխանը
- Սիրանուշ Սահակյան. Այսօրվա ընթացքում ռազմագերիների վերաբերյալ նոր հայցեր կներկայացնենք ՄԻԵԴ
- Դիերն այլանդակվում են, գերիները՝ գնդակահարվում. դիմել ենք ՄԻԵԴ. Եղիշե Կիրակոսյան
- ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է մինև հոկտեմբերի 22-ը ներկայացնել հայ գերիների առողջական վիճակի մասին տեղեկություններ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան