
Յուրաքանչյուրս պարտավոր ենք ընդմիշտ լինել պատերազմում զոհվածների ընտանիքների կողքին. Տիգրան Աբրահամյան
«Յուրաքանչյուրս մեր պարտքը կատարելիս միշտ պետք է լինենք մեր զոհված տղերքի ընտանիքների կողքին։
Պետությունն իր անելիքը կանի, մենք՝ յուրաքանչյուրս, պարտավոր ենք այսօր, վաղը և ընդմիշտ լինել բոլոր այն մարդկանց ընտանիքների կողքին, սատարել նրանց, ովքեր պատերազմում տվել են ամենաթանկը՝ իրենց կյանքը։
Դա մեր հավերժ պարտքն է։
Առհասարակ, պետք է մեր կյանքը փոխենք, պետք է լրիվ այլ կյանքով ապրենք, արժանի լինել այն հողին, որի համար այսքան թանկ ենք վճարում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիրգրան Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Անվճար իրավաբանական օգնություն՝ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին հատուցում ստանալու հարցում
- Զոհվածների ընտանիքներին տրամադրվող հատուցումները շարունակական բնույթ են կրում. ԶԱՀ