Ինձ թվում է՝ վաղը կավարտի Շուշիի համար ճակատամարտը. Արծրուն Հովհաննիսյան
-Ո՞ւմն է Շուշին,-«Հ1»- ով հեռարձակվող «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդմանը հաղորդավարը հարցրեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին։
Ա. Հովհաննիսյան,.-Եթե հարցը վերաբերում է պատկանելությանը, ապա Շուշին միշտ էլ հայկական քաղաք է եղել։ Եթե խոսքը վերաբերում է ռազմական գործողություններին, ապա դրանք ընթանում են Շուշիի ներսում և շրջակայքում։ Մեր զորքերը հերոսական պայքար են մղում՝ Շուշին պաշտպանելու, և որոշ դիրքերում ադրբեջանական կամ վարձկան ուժերը ոչնչացնելու ուղղությամբ։
Հարց. Դուք հաճախ օգտագործում եք վերահսկողություն տերմինը, հիմա ո՞ւմ վերահսկողության տակ է այդ շրջանը։
Ա. Հովհաննիսյան. Հիմա բարդ է ասել։ Վաղ առավոտից և ամբողջ ցերեկվա ընթացքում համառ մարտեր են եղել, և թե ումն էր նախաձեռնությունը, դժվար է ասել։ Իրենք երեկ ցերեկ և գիշերը սկսել էին մեծ խմբերով ներթափանցել քաղաք և մերոնք, կատարելով վերախմբավորում, հակառակ գործողությունն են արել։ Չկա այնտեղ կողմ, որ ունի լիարժեք վերահսկողություն և լիարժեք նախաձեռնողականություն՝ քաղաքի և շրջակայքի տարածքների վերահսկողության նկատմամբ։ Բայց, ինձ թվում է՝ իրենք չէին պատկերացնում, որ մենք այդպես համառ կդիմադրենք կոնկրետ Շուշիի համար։ Ես կուզեի, որ Շուշիի վերաբերյալ վաղաժամ ոչ լավատեսական, ոչ առավել ևս վատատեսական գնահատականներ չտանք։ Մեր զորքը ամբողջ օրը շատ գրագետ պայքար է մղել՝ բոլոր զորատեսակներով։ Սպասենք որոշ ժամանակ։ Կարելի է ասել, որ Շուշիի համար առանձին ճակատամարտը, որ 3-4 օր անդադար ընթանում է տարբեր փուլերով, հաջողությունների ու անհաջողությունների տատանումներով, վաղը, իմ կարծիքով, վերջնական պարզ կլինի։ Չեմ ուզում վերջնական գնահատական տալ, իրավիճակն անընդհատ փոխվում է։
Հարց. Վաղը ի՞նչ պարզ կլինի։
Ա. Հովհաննիսյան. Ինձ թվում է՝ վաղը կավարտի Շուշիի համար ճակատամարտը։
Հարակից հրապարակումներ`
- Մի փոքր ավելի ինտենսիվ, բայց ոչ Շուշիի մակարդակի մարտեր գնում են նաև Մարտունիի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
- Համոզված եմ, որ շուտով կրկին կլսենք մեր բալիկների խինդն ու ծիծաղն այստեղ. Արտակ Բեգլրայան
- ՊՆ ներկայացուցիչ, Շուշիում մարտերը շարունակվում են
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան