Արա Սաղաթելյան. Փաստաբաններն արդեն դատական հայց են պատրաստում
«Պատերազմի այս ծանր պահին ակնհայտ կեղծիքով ներքին թշնամանք հրահրելու և թիկունքը թուլացնելու ցանկացած փորձ տականքություն, պետական դավաճանություն է և անհետևանք չի մնալու»։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ նախկին գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը։
NEWS.am-Պարոն Սաղաթելյան, երեկ սոցցանցի պրոիշխանական օգտատերերից մեկը իբր ձեր էլեկտրոնային փոստի նամակագրության տեսանյութն էր հրապարակել։ Մինչդեռ անզեն աչքով էլ տեսանելի էր, որ դա կեղծիք է, քանի որ անգամ Google-ից ստացվող տեխնիկական նամակներն էին վերագրել «Ara Saghatelyan» անունով օգտատիրոջը։ Ըստ ձեզ, ովքե՞ր են կանգնած այս ամենի հետևում և ինչո՞ւ։
Արա Սաղաթելյան-Ինձ համար ակնառու են թե՛ կատարողները, թե՛ պատվիրատուները։ Ես դիմել եմ համապատասխան պետական պաշտոնյաներին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն և հայտնել եմ, որ ծայրից ծայր զրպարտություն հանդիսացող այդ ստոր կեղծիքը անհետևանք չի մնալու:
NEWS.am-Ի՞նչ հետևանքների մասին է խոսքը, իրավական գործընթաց եք նախաձեռնելո՞ւ:
Արա Սաղաթելյան-Իմ խնդրանքով փաստաբաններն արդեն դատական հայց են պատրաստում։ Գուցե արդեն ավարտել են, այս պահին այստեղ՝ Արցախում, հեռախոսակապի հետ խնդիրներ ունեմ, մանրամասներով հետաքրքրվելու հնարավորություն չեմ ունեցել:
Իսկ երբ պատերազմն ավարտվի շատ կոնկրետ մարդիկ, շատ կոնկրետ հարցերի պատասխանելու պարտավորություն կունենան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան