Արցախի ՄԻՊ. Ադրբեջանը միտումնավոր հարվածել է Ստեփանակերտի բնակելի թաղամասերին
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ Ադրբեջանն այսօր հրթիռային ուժեղ հարվածներ է հասցրել Ստեփանակերտի քաղաքացիական բնակավայրերին, ինչի հետևանքով լրջորեն ավերվել են բնակելի շենքեր և երաժշտական դպրոցը:
«Շատ այլ համայնքներ նույնպես ավերածությունների են ենթարկվել։ Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան», - գրել է Արցախի ՄԻՊ-ը Թվիթերում՝ վերջում ավելացնելով՝ «#DontBeBlind»։
Նա ևս մեկ գրառում է արել՝ կրկին նշելով, որ Ադրբեջանը միտումնավոր հարվածել է Ստեփանակերտի քաղաքացիական բնակավայրերին։
Հիշեցնենք՝ քիչ առաջ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել էր, որ հիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակերտում։ Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։ Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։Նախնական տվյալներով տուժածներ չկան։
Հարակից հրապարակումներ`
- Թշնամին հեռահար հրթիռների 8 հարված է հասցրել Ստեփանակերտի ուղղությամբ. ԱԻՊԾ
- Ստեփանակերտը հրթիռակոծվում է գրադի և սմերչի կայանքներից
- Ստեփանակերտի քաղաքապետարանը հորդորում է խուճապի չմատնվել
- Ստեփանակերտը՝ մինչև սեպտեմբերի 27-ը և սեպտեմբերի 27-ից հետո
- Ստեփանակերտի հրթիռակոծության հետևանքով զոհվածները երկու եղբայրներ են ու նրանց տատիկը. Արցախի Հանրային ՀԸ
- Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով. Արցախի ԱԻՊԾ