Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված քաղաքացիներին կտրամադրվի դրամական օժանդակություն.Օպերատիվ շտաբ
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքների համակարգող Միքայել Վիրաբյանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանի միջև կայացած այսօրվա հանդիպման ընթացքում քննարկված առանցքային հարցերից են եղել պետական նպաստների, կենսաթոշակների և դրամական օջանդակության հարցերը:
«Առաջիկա օրերին կտրամադրվեն պետական նպաստներն ու կենսաթոշակները
Մոտ ապագայում Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված քաղաքացիներին կտրամադրվի դրամական օժանդակություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան