Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 34 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 901 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամում ապաքինվել է 2 799 պացիենտ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում մահացել է 34 մարդ:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի՝ 57 753 դեպք: Այստեղից ապաքինվել է 42 572 պացիենտ, մահացել է 475 մարդ:
1tv.ge-ն գրում է, որ ստացիոնարում դիտարկման տակ է 4 691 պացիենտ, իսկ կովիդ-հյուրանոցներում գտնվում է 2 879 քաղաքացի:
Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Հարակից հրապարակումներ`
- Նոյեմբերի 9-ից Վրաստանի մի քանի քաղաքներում ժամը 22:00-ից մինչև առավոտյան ժամը 5-ը կարգելվի տեղաշարժը
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2859 նոր դեպք
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 775 նոր դեպք
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 401 նոր դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա