Անվճար իրավաբանական օգնություն՝ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին հատուցում ստանալու հարցում
ՀՀ փաստաբանների պալատը, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ, հանձնառություն է ստանձնել օժանդակել մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին՝ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» կողմից հատուցում ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը հավաքելու և ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացնելու հարցում: Այս մասին հայտնում է Հայաստանի Փաստաբանների պալատը։
Հատուցման կարգին և անհրաժեշտ փաստաթղթերի ստացմանն առնչվող իրավական խորհրդատվություն ստանալու համար զոհված զինծառայողի ընտանիքի՝ շահառու հանդիսացող անդամները (ծնող, կին/ամուսին, երեխա) կարող են դիմել ինչպես ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի Երևանի նստավայր (հասցե՝ Զաքյան փողոց, 7-2 շենք), այնպես էլ մարզային նստավայրեր:
Առանձին խնդրահարույց հարցերի հետ կապված ևս տրամադրվող իրավաբանական օգնության շրջանակներում կձեռնարկվեն հնարավոր միջոցները փաստաթղթավորումը պատշաճ կազմակերպելու կամ փաստաթղթային խոչընդոտները վերացնելու ուղղությամբ:
Իրավական խորհրդատվությունը տրամադրվում է անվճար հիմունքներով։
ՓՊ կայքում ներկայացված են հանրային պաշտպանների ցանկը, կոնտակտային տվյալները և նստավայրերի հասցեները՝ ըստ մարզերի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան